15 12 2019

Արմեն Սարգսյանն առաջարկել է ՌԴ-ում ներգրավել արտերկրի հայ ներդրողներին

Արմեն Սարգսյանն առաջարկել է ՌԴ-ում ներգրավել արտերկրի հայ ներդրողներին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստ է մեկնել Մոսկվա Մեծ Հայրենական պատերազմի 75-ամյակին նվիրված տոնախմբությանը մասնակցելու համար, եթե հրավեր ստանա։ Այս մասին հայտնել է նախագահ Սարգսյանը РИА Новости-ին։

«Անպայման կմեկնեմ, եթե հրավիրեն: Դա Մեծ Հաղթանակի օրն է, եւ այդ հաղթանակը կարեւոր է բոլորիս համար՝ և՛ Ռուսաստանի, և՛ ռուսների, և՛ հայերի, և՛ ուկրաինացիների, և՛ ուզբեկների, և՛ ուրիշ ազգերի համար: Դա մեր հաղթանակն է, Հայաստանում յուրաքանչյուր ընտանիք ունեցել է ներդրում դրանում, եւ ամբողջ հայ ժողովուրդը, այդ թվում՝ արտերկրում հայ սփյուռքը, հաղթանակի  մաս են, այդ իսկ պատճառով Մեծ Հաղթանակի 75-ամյակի օրը ես ուրախ կլինեմ, եթե գտնվեմ Մոսկվայում»,- ասել է նախագահը Դոհայում։

Արմեն Սարգսյանը նաև նշել է, որ Հայաստանը ցանկանում է ՌԴ  տնտեսությունում ներգրավել արտերկրից հայ ներդրողներին, հետաքրքրված է ռուսական ներդրումներ ներգրավել արհեստական ինտելեկտի ոլորտում։

«ՀՀ-ում ռուսական ներդրումների առկայությունը բավականին նշանակալի չափով է. մեզ մոտ աշխատում են ռուսական բանկեր, «Գազպրոմ»-ը, անհատ ձեռնարկատերեր, սակայն Հայաստանն ապագայում պետք է լինի շատ ավելի ուժեղ, քան այսօր: Ռուսական փորձը, մեր կապերը եվրասիական համագործակցության ընդհանուր հարթակի շրջանակում պետք է հնարավորություն տան ոչ միայն Հայաստանում ռուսական, այլ նաեւ Ռուսաստանում հայկական ներդրումների հոսքն ապահովելու համար. ես նկատի ունեմ Հայաստանից ու հայկական սփյուռքից հայերին, որոնք բնակվում են Ամերիկայում, Ֆրանսիայում: Իմ դերերից մեկն է ոգեշնչել նրանց ներդրումներ կատարել ոչ միայն Հայաստանում, այլև ՌԴ-ում»,-ասել է ՀՀ նախագահը՝ հավելելով, որ Հայաստանն իր հերթին հետաքրքրված է ներգրավել ռուսական ներդրումներ նախագծերում, որոնք կապված եմ արհեստական ինտելեկտի, նոր տեխնոլոգիաների եւ մաթեմատիկական մոդելների հետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ