10  12  2019

ՀԴՄ չթողարկող գործարարը գողանալու է զինվորից․ Նիկոլ Փաշինյան

ՀԴՄ չթողարկող գործարարը գողանալու է զինվորից․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում հայտնեց, որ 2019թ․ հունվար-նոյեմբեր ամիսներին 2018 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների համամետ տպագրվել է 106․609․299 ՀԴՄ կտրոնով ավելի: Այս մասին ֆեյսբուքյան եթերում ասաց

«Սա աստղաբաշխական թիվ է, և այս ՀԴՄ կտրոններով արձանագրվել է շուրջ 303 միլիարդ դրամ ավելի առևտրաշրջանառություն: Սա, իհարկե, շատ լավ է։ Մենք բավականին լավ վիճակագրություն ունենք հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման դինամիկայի առումով եւ 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ավելի է դուրս գրվել 18 միլիոն 425 հազար 72 հաշիվ ապրանքագիր»,-ասաց նա։

«Սկզբունքորեն սրանք վատ ցուցանիշներ չեն, սրանք չափազանց լավ ցուցանիշներ են, բայց մենք պետք է հարց տանք, թե արդյոք, ընդհանուր առմամբ, գոհ ենք այս ցուցանիշներից, արդյո՞ք մտածում ենք, որ բոլոր առևտրային գործարքներն արվում է հաշիվ-ապրանքագրի դուրսգրմամբ, և մենք բոլորս գիտենք, որ ոչ, այսինքն՝ հսկայական ստվերային  առևտրաշրջանառություն կա մեր երկրում, չնայած աճը տպավորիչ է։

2020թ․ հունվարի 1-ից` Նոր տարվա զանգերը խփելուց հետո ՀՀ-ում չի լինելու ՀԴՄ չխփելու որևէ պարագա, որը որևէ բարոյական, սոցիալական կամ որևէ առումով ներման ենթակա լինի»։

Վարչապետը նշեց՝ ՀԴՄ չթողարկող գործարարը գողանու է զինվորից։  «Գալու է 2020թ` Նոր տարի և գալու է նոր մոտեցումը ՀԴՄ կտրոնների վերաբերյալ, ՀԴՄ կտրոն չտպելու որևէ դեպք բարոյական արդարացում չի ունենալու։

Ովքեր ասում են, թե հացի փող են աշխատում, հիմա ՀԴՄ-ները պարտադիր պետք է տրամադրեն, որպեսզի տեսնենք, որ իրենք հացի փող են աշխատելու: Այս փոքր ձեռնարկությունների տերերը պետք է իմանան, որ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար լինելու է վարչական պատասխանատվություն, և դա չի լինելու ուղղակի ՀԴՄ կտրոն չթողարկելու համար, այլ զինվորից գողանալու համար է լինելու, զինվորի փամփուշտը, զինվորի հացը, արժանապատիվ հագուստը գողանալու համար»,- նշեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ