02  12  2019

Աբովյանում ադամանդի նոր գործարան է բացվել՝ 3․5 մլն դոլար ներդրումով

Աբովյանում ադամանդի նոր գործարան է բացվել՝ 3․5 մլն դոլար ներդրումով

Աբովյան քաղաքում  դեկտեմբերի 2-ին, նախկին «Սիրիուս» գործարանի տարածքում տեղի է ունեցել «Էյ Դի Էմ Դալմոնդս» ադամանդագործական ընկերության նոր արտադրամասի բացման արարողությանը:

Արարողությանը մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, հայտնի գործարարներ Գագիկ Ծառուկյանը, Խաչատուր Սուքիասյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Նշենք, որ այս ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին, այն աշխատում է սեփական հումքով:

2019 թվականին «Էյ Դի Էմ Դալմոնդս» ադամանդագործական ընկերության վերակառուցված շենքում ունի 3600 քմ արտադրական տարածք, 700 աշխատակից ունենալու հնարավորություն: Ծրագրի իրականացման համար կատարվել է շուրջ 3,5 մլն դոլարի ներդրում:

Ընկերությունը պլանավորում է 2020 թվականին արտահանման ծավալները հասցնել մինչեւ 100 մլն դոլարի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ