02  12  2019

Ի՞նչ է արվել այս տարի և ինչ 2020թ․ ինչ հավակնոտ ծրագրեր կան

Ի՞նչ է արվել այս տարի և ինչ 2020թ․ ինչ հավակնոտ ծրագրեր կան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ կառավարության պատրաստած տեսանյութն այն մասին, թե ինչ է արվել այս տարի և ինչ հավակնոտ ծրագրեր կիրականացվեն 2020-ին։ Փաշինյանը գրել է․ «Դեկտեմբերն եկավ, կամաց-կամաց ամփոփում ենք տարին»։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը գլխավոր ձեռքբերումներից է համարում ճանապարհաշինությունն ու սուբվենցիոն ծրագրերը։ «Այս տարի մենք արդեն կառուցել ենք 350 կմ ճանապարհ: Բացի այդ կառուցել ենք ճանապարհներ նաեւ սուբվենցիոն ծրագրերով, որոնք այս պահի դրությամբ կազմում են մոտ 80 կմ: Այսինքն միասին մենք այս տարի կառուցել ենք շուրջ 450 կմ ճանապարհ: Սա միայն սկիզբմն է, 2020 թվականին նախատեսում ենք կառուցել շուրջ 500 կմ ճանապարհ»,-նշել է Պապիկյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ