01 12 2019

Աղքատ երկրներում ապրելն անիմաստ է դառնում․Հրանտ Բագրատյան

Աղքատ երկրներում ապրելն անիմաստ է դառնում․Հրանտ Բագրատյան

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրում է․

«Glase-ի համաժողովին ելույթս է եզրափակիչ ընթրիքի ժամանակ։ Այն այն մասին է, թե ինչպես են խոշոր տերությունները փոխում ներդրումների հոսքերը (դրանք այսօր աղքատ երկրներից գնում են դեպի հարուստ երկրներ), թե ինչպես ծախսերն ավելացնելուն զուգահեռ աճում է ՀՆԱ-ն և այդ ցուցանիշը (Չխոսենք հիմար ՏԱՑ-ի մասին) չի նպաստում համաշխարհային տնտեսության ռեսուրսատարության անկմանը։

Ի վերջո անիմաստ է դառնում աղքատ երկրներում ապրելը և տարեկան 25-30 մլն միգրանտներն անխուսափելի են դարձել։ Ելույթից հետո առանձին մոտեցան և ասածից հետ կապված համերաշխություն հայտնեցին Լեհաստանի ՆՆ Ա.Կվասնեսկին, Բրազիլիայի ՆՆ Դ.Ռուսեֆը, Կոլումբիայի ՆՆ Էռնեստո Սամպեր Պիզանոն (նա, ի դեպ, հպարտությամբ նշեց, որ Արմենիա անունով քաղաք ունեն)»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ