26 11 2019

ՏՄՊՊՀ-ի գործունեությունը կթվայնացվի

ՏՄՊՊՀ-ի գործունեությունը կթվայնացվի

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ Միգարա դե Սիլվայի գլխավորությամբ:Այս մասին տեղեկացնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով։

Ողջունելով հյուրերին՝ Գեղամ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել ՀԲ-իկողմից «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի» շրջանակում ՀՀ ՏՄՊՊՀ-ում իրականացվելիք բարեփոխումների աշխատանքները ֆինանսավորելու համար:

«Ծրագիրը մեզ համար կենսական նշանակություն ունի: Խնդիր ենք դրել դրաշրջանակում իրականացնել մի շարք բարեփոխումներ, որոնք շոշափելի արդյունքներկտան և կնպաստեն մեր գործունեության արդյունավետության բարձրացմանը»,- նշելէ Գեղամ Գևորգյանը:Զրուցակիցները մասնավորապես կարևորել են թվային հարթակի ստեղծումը, որիարդյունքում կբարելավվի ներքին վարչարարությունը, էականորեն կկրճատվենտնտեսվարողների կողմից մրցակցային մարմնին դիմելու և պատասխաններ ստանալուժամկետները, որոշումների կայացման գործընթացը կդառնա էլ ավելի թափանցիկ:

«ԵԱՏՄ-ում ևս սկսվել է թվայնացման գործընթացը մրցակցության ոլորտում, ևես շատ եմ ցանկանում, որ հենց Հայաստանն այս առումով լինի առաջամարտիկը: Իհարկե, այդ ցանկությունը բավականին հավակնոտ է, սակայն կարծում եմ, որ մեր ուժերի սահմաններում է»,- հավելել է ՏՄՊՊՀ նախագահը:Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություններկայացնող մի շարք այլ հարցեր ևս:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ