26 11 2019

Ադրբեջանն էներգիայի մատակարար չէ, այլ նավթի և գազի. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանն էներգիայի մատակարար չէ, այլ նավթի և գազի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է իտալական «Corriere della Sera» թերթին տված հարցազրույցից մի հատված:

«Հռոմում հարցազրույց տվեցի «Corriere della Sera» թերթին: Հարցազրույցի ամենահետաքրքիր հատվածը հետեւյալ հարցուպատասխանն էր.

Հարց - Ադրբեջանն Իտալիայի համար էներգիայի հիմնական մատակարարներից է: Արդյոք սա խնդի՞ր է մեր երկրի հետ ձեր հարաբերությունների համար:

Պատասխան - Մենք ունենք բավական լավ հարաբերություններ (Իտալիայի հետ) եւ հուսով ենք, որ դրանք էլ ավելի կբարելավենք: Բայց ես կասեի, որ Ադրբեջանն էներգիայի մատակարար չէ, այլ նավթի եւ գազի մատակարար է: Այսօր «էներգիա» բառի իմաստը շատ արագ փոխվում է: Շատ շուտով Իտալիայի եւ բոլոր երկրների համար էներգիայի հիմնական մատակարարը կլինի արեւը: Հետեւաբար, մենք պետք է հաշվի առնենք փաստերն ու ապագան»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ