14  11  2019

Ինչպես ենք տնօրինում Սևանա լճի ջուրը

Ինչպես ենք տնօրինում Սևանա լճի ջուրը

Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը գրում է․

«Բնապահպանության պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ Սևանա լճի համար ամենաբարենպաստ ամիսները ապրիլն ու մայիսն են։ Ջրի մակարդակը համապատասխանաբար բարձրացել է 12 և 13 սմ։ Ամենաանբարենպաստը օգոստոսն է՝ նվազումը 10 սմ, ինչպես նաև հուլիսն ու սեպտեմբերը՝ նվազումը 9-ական սմ։

2018թ․ սկզբին լճի մակարդակը 1900մ 42 սմ էր։ Տարին փակվել է ավելի ցածր ցուցանիշով՝ 1900մ 39 սմ։

Սևանի ջրի մակարդակը չափվում է ամեն ամսվա առաջին և վերջին օրերին։ Բայց տվյալները համարյա երբեք չեն հրապարակում։

Պոետի բառերը փոխելով՝ կարելի է ավելացնել․ «Եթե չեն հրապարակում, ուրեմն ինչ-որ մեկին պետք է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ