11 11 2019

Ինչո՞ւ է անհրաժեշտ վճարել հարկերը․ ՊԵԿ հիշեցումը

Ինչո՞ւ է անհրաժեշտ վճարել հարկերը․ ՊԵԿ հիշեցումը

ՀՀ Պետական Եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունը տեսանյութ է հրապարակել և նշել․

«Մենք հավատում ենք մեր ապագային, մենք վճարում ենք հարկերը: Եկել է ժամանակը գիտակցելու, որ հարկ վճարելը կիրթ հասարակության եւ քաղաքացու կարեւոր ու կամային որոշումն է:

Մեր վճարած հարկերով`

կառուցվում են մանկապարտեզներ ու ճանապարհներ,

կենսաթոշակ են ստանում տարեցները,

անվճար բուժում են ստանում երեխաները, թոշակառուները եւ կարիքավորները,

մեր երկրի յուրաքանչյուր մանուկ ունի անվճար ուսման իրավունք եւ հնարավորություն,

մեր վճարված հարկերը ուղղվում են մեր երկրի սահմանների պաշտպանությանը, մեր երկրի ներքին անվտանգությանը,

պատմամշակությանին ժառանգության պահպանմանը, գիտության եւ մշակույթի զարգացմանը:

Հարկ վճարելը կիրթ հասարակության և քաղաքացու կարևոր ու կամային որոշումն է: Խուսափել հարկերից նշանակում է չհավատալ ապագային»»,-ասված է գրառման մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ