04  11  2019

ՊԵԿ-ում պարգևատրումներն ավելացել են՝ դառնալով 5․8 միլիարդ․ Դավիթ Անանյան



ՊԵԿ-ում 2020 թվականի համար պարգևատրումների ֆոնդը 5 միլիոնից հասել է 5,8 միլիարդ դրամի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Ըստ նրա՝ արժանապատիվ եկամուտն այն գումարի չափն է, որը անձին կոռուպցիոն քայլերի գնալուց հետ կպահի:

«Արժանապատիվ եկամուտը դա այն գումարն է, որի արդյունքում միջին վիճակագրական արժեքային համակարգ ունեցող անձը կոռուպցիոն ռիսկերի չի գնա: Ես վախենում եմ, որ հասարակության մոտ բարձր եկամուտ ստացող անձի նկատմամբ ձևավորվում է բացասական կարծիք՝ անկախ նրանից՝ անձը պետական ծառայո՞ղ է, թե՞ ոչ: Այստեղ հասարակության հետ զրույց անելու անհրաժեշտություն կա»,- ասաց Անանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ