02  10  2019

Դեկտեմբերին չենք հայտարարի, թե հունվարի 1-ից գազը թանկանում է. փոխվարչապետ

Դեկտեմբերին չենք հայտարարի, թե հունվարի 1-ից գազը թանկանում է. փոխվարչապետ

Հոկտեմբերի 2-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Սմբատյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվեց գազի գնի վերաբերյալ բանակցություններից և հնարավոր ռիսկերից։

Փոխվարչապետը նշեց, որ վստահ է` չենք ունենա մի իրավիճակ, որ դեկտեմբեր ամսին ստիպված լինեն հայտարարել, թե հունվարի 1-ից գազի սակագինը բարձրանում է, և դա միանշանակ է։

«Հարցը բավականին բարդ է այն իմաստով, որ պարունակում է բազմաթիվ բաղադրիչներ, որոնք չեն կարող չքննարկվել բանակցությունների ընթացքում, ընդ որում, յուրաքանչյուր բաղադրիչի քննարկումը բավականին ժամանակ է տանում, քանի որ ցանկացած բաղադրիչի հետ կա նաև «Գազպրոմ»-ի դիրքորոշումը, հայկական «Գազպրոմ»-ի դիրքորոշումը։ Կառավարությունը չի դանդաղեցնում հարցի լուծման պրոցեսը, պարզապես ցանկանում է ֆունդամենտալ լուծումներ գտնել: Ֆունդամենտալ լուծումն էլ նշանակում է, որ ցանկացած բաղադրիչ քննարկվի այնպես, որ մենք հնարավորություն ունենանք պայմանավորվածություն ձեռք բերել ոչ թե ստանդարտ մեթոդով 1 կամ 2 տարվա համար, ինչը, կարծում ենք, շատ անցանկալի տարբերակ կլինի, այլ ունենալ ֆունդամենտալ պայմանավորվածություն, որը հնարավորություն կտա մեզ, այդ թվում` տնտեսությանը, ձևավորել իր սպասումները»,-նշեց փոխվարչապետը` հավելելով, որ իր կարծիքով` դա շատ երկար չի տևի, և մինչև տարեվերջ կունենանք արդյունքի մասին վերջնական պատկերացում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ