30 09 2019

2019-ին Երևանի քաղաքապետարանը 15 միլիարդի գնում է կատարել

2019-ին Երևանի քաղաքապետարանը 15 միլիարդի գնում է կատարել

Սեպտեմբերի 24-ից ՀՀ տարածքում մեկնարկած «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժությանը Երևանը լիարժեք մասնակցություն է ունեցել՝ գրանցելով զորահավաքի աննախադեպ ցուցանիշ:

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել քաղաքային կառույցներին՝ կազմակերպական աշխատանքներին աջակցելու, ինչպես նաև քաղաքացիներին՝ ակտիվ մասնակցության համար: 

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետին կցված ծառայողական ներկայացուցչական դասի մեքենան չի օգտագործվում, դրա ապրանքային արժեքը պահպանելու նկատառումով, քաղաքապետի հանձնարարությամբ այն կհանվի աճուրդի:Երևանի 2019թ. բյուջեով նախատեսված միջոցներով քաղաքապետարանի կարիքների համար հայտարարվել է 1083 գնման ընթացակարգ:

Զեկուցվել է, որ ամփոփվել են 1010 գնման ընթացակարգերը, որոնց արդյունքում ընդհանուր առմամբ կնքվել են 15 մլրդ 579 մլն դրամի պայմանագրեր. տնտեսումը կազմել է 3 մլրդ 889 մլն դրամ:Համայնք-մասնավոր հատված համագործակցությամբ մայրաքաղաքում մեկնարկած ստվարաթղթի հավաքման գործընթացը դրական արդյունք է տվել: Ծրագիրն այժմ իրականացվում է Դավթաշենում և Աջափնյակում: Այն կշարունակվի նաև վարչական մյուս շրջաններում: Քաղաքապետ Մարությանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է համագործակցել խանութների և սպասարկման օբյեկտների հետ, որպեսզի գործընթացը լինի կանոնակարգված:Քաղաքապետին զեկուցվել է, որ 2019-2020թթ. ուսումնական տարվան ընդառաջ երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով հայտարարված միամսյակի ընթացքում սաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարներ չեն գրանցվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ