05 09 2019

Ավտոմաքսազերծման նոր դրույքները․ ցանկ

Ավտոմաքսազերծման նոր դրույքները․ ցանկ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն մամուլի խոսնակ Աննա Օհանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Կից ներկայացնում ենք լրացուցիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մաքսատուրքերի վերաբերյալ։ 

Համաձայն ԵՏՀ որոշման՝ http://bit.ly/2lBGMVO  ֆիզիկական անձանց համար անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակ Հայաստանի համար 2020 թվականի հունվարի 1-ից մաքսատուրքերը եւ հարկերը կգանձվեն միագումար կամ միասնական մաքսային վճարի տեսքով։

Տեղեկացնում ենք, որ Պետական եկամուտների կոմիտեի մեր գործընկերների, որպես մաքսային ընթացակարգերի իրավասու մարմնի հետ, քննարկում ենք սույն տեղեկատվությունը հանրությանը մատչելի մատուցելու,ինչպես նաեւ մեքենաների ներկրման հաշվարկների ուղեցույց ներդնելու հարցը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ