29  08  2019

Քաղաքացին այսօր ավելի լավ է ապրում, քան մեկ տարի առաջ. Նախարար



«Վիճակագրական տվյալները հիմա հրապարակված են գեներացված մակարդակում: Հուլիսին ունեցել ենք 8.1 տոկոս տնտեսական ակտիվություն, հանրագումարով 7 ամիսների համար 6.8։ Սրա տակ ընկած են ճյուղային աճերը։ Շատ կարևոր է, որ մենք ունենք 19.5 տոկոս արտահանման աճ հուլիս ամսվա համար։ Վերջին երեք տարիների ընթացքում արդեն չենք զարմանում, երբ 6-8 տոկոսանոց տնտեսական ակտիվություն ենք տեսնում տարվա տարբեր ժամանակահատվածներում և միջին հաշվով այս ցուցանիշը երկու անգամ ավելի բարձր է, քան 2014-2016 թթ. համար է եղել, սակայն  պետք է հիշել, որ ամեն ինչ տեխնոլոգիական ապահովվածությունից և տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումների ծավալի աճից է կախված»,-կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ 

 Նախարարը նաև նշեց, որ ունենք ձեռնարկություններ, որոնք սարքաշինության բնագավառում արդեն համապատասխան հաջողություններ ունեն, նաև ոսկերչական արտադրանք կա, ինչը նշանակում է,  մշակող արդյունաբերությունում միտումները հուսադրող են։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ