29 08 2019

Գյումրիում կստեղծվի ազատ տնտեսական գոտի

Գյումրիում կստեղծվի ազատ տնտեսական գոտի

Կառավարությունը օգոստոսի 29-ի նիստում որոշեց Շիրակի մարզում ստեղծել լոգիստիկ և արտադրական ազատ տնտեսական գոտի։

Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասնավոր նախաձեռնությունը նպատակ ունի սպասարկել էլեկտրոնային առևտրի լոգիստիկ պահեստները և արտահանմանն ուղղված արտադրական գործընթացները: Ազատ տնտեսական գոտու ստեղծումը նպատակ ունի խթանելու օտարերկրյա ուղղակի ներդրումները, երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և կայուն տնտեսական զարգացմանը:

Ինչպես ասաց ՀՀ էկոնոմիակայի նախարար Տիգրան Խաչատրյանն, ազատ տնտեսական գոտու ստեղծումը նպատակ ունի ներգրավել օտարերկրյա ուղղակի ներդրումներ, ստեղծել աշխատատեղեր և խթանել կայուն զարգացումը։

«Նշված ազատ գոտին նախատեսում է դառնալ էլեկտրոնային առևտրի լոգիստիկ ծառայությունների կարևոր հանգույց, նպաստել Շիրակի մարզի տնտեսական իրավիճակի զարգացմանը։ Ազատ տնտեսական գոտին, որը տեղակայված է լինելու Շիրակ միջազգային օդանավակայանի հարևանությամբ, հանդիսանալու է լոգիստիկայի և մշակման հիբրիդ ազատ տնտեսական գոտի, որի նպատակն է լինելու սպասարկել էլեկտրոնային առևտրի լոգիստիկ պահեստները և արտահանմանն ուղղված արտադրական գործընթացները։

Նախատեսվում է 10-12 տարիների ընթացքում կառուցել 319 հա տարածքով ազատ տնտեսական գոտի։ Նախատեսվում է ազատ տնտեսական գոտու ամբողջական գործարկումն իրականացնել 5 փուլով։ Առաջին փուլը կգործարկվի 30 հա տարածքի վրա», - ասաց նախարարն՝ ավելացնելով, որ ազատ տնտեսական գոտու ամբողջական գործարկմամբ աշխատանքով կապահովի մոտ 13 հազար մարդ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ