13  08  2019

50 երկիր ցանկանում է հարաբերություններ հաստատել մեզ հետ․ Տիգրան Սարգսյան



Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Ղրղզստանի Ala-Too24 հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է ԵԱՏՄ անդամ պետությունների ինտեգրման ներկայիս փուլին

«Տեսնում ենք, որ վերազգային մարմինը կայացել է որպես ինստիտուտ, և կառավարությունները վստահում են այդ ինստիտուտին», - ասել է Տիգրան Սարգսյանն՝ անդրադառնալով ինտեգրման հարցին:

Շեշտելով  ԵՏՄ միության միջազգային ճանաչման կարևորությունը՝ նա ասել է․ «Մեր միության միջազգային ճանաչման մասին վկայում է այն փաստը, որ մոտ 50 երկիր և միջազգային կազմակերպություն ցանկանում են հարաբերություններ հաստատել մեզ հետ՝ ազատ առևտրի մասին համաձայնագրերի, փոխըմբռնման մասին հուշագրերի, համաժողովների, հանդիպումների և քննարկումների տեսքով», - ասել է Տիգրան Սարգսյանը՝ նշելով նաև, որ այժմ ակտիվ քննարկվում են ընդհանուր շուկաների ժամկետների, ապրանքի և ծառայության ազատ տեղաշարժի և այլ հարցեր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ