13  08  2019

ՊԵԿ-ը կազմել է 361 վարչական ակտ՝ 306 մլն դրամի չափով. Էդվարդ Հովհաննիսյան



«2019 թ. առաջին յոթ ամիսներում ապօրինի գործունեությամբ զբաղվելու 126 դեպք է արձանագրվել, ինչի հիման վրա կազմվել է պարտավորությունների առաջադրման 89 վարչական ակտ՝ ընդհանուր 47.9 մլն դրամի չափով, լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելը կամ բնական պաշարներն օգտագործելու հոդվածով արձանագրվել է 35 դեպք, ինչի հիման վրա կազմվել է պարտավորությունների առաջադրման 20 վարչական ակտ՝ ավելի քան 21.5 մլն ՀՀ դրամի չափով, իսկ ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջները խախտելու 458 դեպք է արձանագրվել, ինչի հիման վրա կազմվել է  պարտավորությունների առաջադրման 361 վարչական ակտ՝ շուրջ 306 մլն ՀՀ դրամի չափով»,- օգոստոսի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:

Մանրամասն՝ տեսնայութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ