08  08  2019

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է 120 մլն դոլարից իր բաժինն ունենալ․ վարչապետ

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է 120 մլն դոլարից իր բաժինն ունենալ․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել:  

«Մասնավորապես՝

Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 59.5 տոկոսով, 

Չինաստանից ժամանածներինը՝ 53.5 տոկոսով, 

Նիդեռլանդներից ժամանածներինը՝ 34.9 տոկոսով,

Շվեյցարիայից ժամանածներինը՝ 30 տոկոսով, 

ԱՄԷ-ից ժամանածնեորինը՝ 29.7 տոկոսով, 

Հունաստանից ժամանածներինը՝ 29 տոկոսով, 

Իտալիայից ժամանածներինը՝ 24.4 տոկոսով, 

Մեծ Բրիտանիայից ժամանածներինը՝ 22.9 տոկոսով, 

Ճապոնիայից ժամանածներինը՝ 22.2 տոկոսով, 

Ռուսաստանից ժամանածներինը՝ 19 տոկոսով

Շվեդիայից ժամանածներինը՝ 19 տոկոսով,

ԱՄՆ-ից ժամանածներինը՝ 15 տոկոսով, 

Ֆրանսիայից ժամանածներինը 13 տոկոսով:

Ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12.8 տոկոս աճ: ԿԲ հաշվարկներով այս տարի նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկները Հայաստանում ծախսել են մոտ 120 միլիոն դոլար ավել գումար, քան նախորդ տարի: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է այս գումարից իր բաժինն ունենալու հայտ ներկայացնել:

Նաեւ ուզում եմ հիշեցնել, թե ինչքան կարեւոր է պատշաճ ծառայություններ մատուցելը զբոսաշրջիկներին, որպեսզի նրանք լավ տպավորություններով հեռանան Հայաստանից եւ բարձրացնեն մեր երկրի ճանաչելիությունն ու իմիջը ողջ աշխարհում»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ