29  07  2019

«Դուք չեք կարող որոշել ես ոնց պատասխանեմ իմ հարցին». Թեժ բանավեճ ՀԾԿՀ-ում



Այսօր՝ հուլիսի 29-ին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվում էր «ԱՆԻ» ԲԲԸ-ի նկատմամբ 1 մլն դրամ տուգանք տուգանք կիրառելու և ՀԷՑ-ին պատճառած 400 միլիոն դրամ վնասը վճարելու հարցը:

Հանձնաժողովում քննարկման ընթացքում բուռն բանավեճ ընթացավ հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի և կազմակերպությունը ներկայացնող փաստաբանների միջև:

Բաղրամյանը հարց ուղղեց փաստաբանին, որի պատասխանի ընթացքում վիճաբանություն ծագեց նրանց միջև. «Ինձ մի՛ ընդհատեք, դուք այդ իրավասությունը չունե՛ք, ես չեմ ավարտել իմ պատասխանը»,- ասաց փաստաբան Անանյանը

«Դուք ինձ մի՛ ասեք, թե ես ոնց վարեմ նիստը»,-ի պատասխան ասաց Բաղրամյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ