12  07  2019

ԱԱԾ-ն 10 օրվա ընթացքում կներկայացնի էներգետիկ վթարի նախնական եզրակացությունը

ԱԱԾ-ն 10 օրվա ընթացքում կներկայացնի էներգետիկ վթարի նախնական եզրակացությունը

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հուլիսի 12-ին՝ լրագրողների հետ զրույցում, հայտնեց, որ էներգետիկ վթարի նախնական եզրակացությունը պատրաստ կլինի 10 օրվա ընթացքում։

«Եղել է էներգահամակարգի խոշոր խափանում  և պետք է իրականացնել ստուգողական աշխատանքներ, որպեսզի պարզել՝ դա եղել է միտումնավոր միջամտության արդյունքո՞ւմ, թե՞ եղել է տեխնիկական պատճառներով։ Այս բոլոր վարկածները կստուգվեն, կնշանակվեն համապատասխան փորձաքննություններ։ Նյութերի նախապատրաստման ժամկետը 10 օր է ր 10 օրվա ընթացքում կտրվի նախնական եզրակացություն»,–ասաց նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ