11 07 2019

26,5 մլն դրամի արտոնություն՝ «Ջերմուկ գրուպ» ընկերությանը



Կառավարությունն այսօրվա նիստում արտոնություն տվեց «Ջերմուկ գրուպ» ընկերությանը: Նշենք, որ ընկերության սեփականատերը նախկին հանրապետական պատգամավոր Աշոտ Արսենյանն է:

Կառավարությունը ընկերությանը տրամադրեց 26 մլն 656 հազար 346 դրամի մաքսատուրքի ազատման արտոնություն:

Նախագծի զեկուցող էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ընկերության արտադրանքը արտահանելու նպատակով:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 281 մլն 464 հազար 726 ՀՀ դրամի ներդրում՝ ապրանքների ձեռքբերման համար:

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 11 նոր աշխատատեղ՝ 350 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 640 մլն ՀՀ դրամ, որից 25 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 590 մլն ՀՀ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 25 մլն ՀՀ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ