10  07  2019

Էլեկտրաէներգետիկական համակարգում վթարից հետո ՀԷՑ-ում աուդիտ կանեն

Էլեկտրաէներգետիկական համակարգում վթարից հետո ՀԷՑ-ում աուդիտ կանեն

Հուլիսի 10-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ հաստատվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ներդրումային գործունեության (իրականացված կապիտալ ծախսերի) տեխնիկական աուդիտի ծրագիրը և ժամանակացույցը, հաղորդում է ՀԾԿՀ մամուլի ծառայությունը:

Աուդիտի նպատակն է լինելու ապագա սակագներում ներդրումների (լրիվ կամ մասնակի) ներառման կամ մերժման ժամանակ ստանալ անկախ միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական կազմակերպության օբյեկտիվ և հիմնավոր գնահատականները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացված ներդրումային ծրագրերի և դրանց շրջանակում կատարված գնումների վերաբերյալ:

Տեխնիկական աուդիտի շրջանակում պետք է իրականացվեն ներդրումային հաշվետվություններում ներկայացված շինմոնտաժային աշխատանքների, ներդրումների իրականացման համար օգտագործված նյութերի և սարքավորումների արժեքների և որակի, ինչպես նաև ընկերության կողմից իրականացվող գնումների գործընթացների ուսումնասիրություններ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ