25 06 2019

Արձանագրվել են միլիարդավոր դրամների հասնող խախտումներ. Լևոն Յոլյան



«Արձանագրվել են միլիարդավոր դրամների հասնող խնդիրներ, կան բազմաթիվ խեղաթյուրումներ, հաշվեքննության հիման վրա կան արդեն հարուցված քրեական գործեր: Որոշ նյութեր կցվել են արդեն հարուցված քրեական գործերին, մյուսների մասով ներկայումս տարվում են դատախազական գործունեության աշխատանքներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը՝ խոսելով խորհրդարանում իրեն ուղղված դժգոհություններին, թե ինչո՞ւ արձանագրված խորքային և արտահայտիչ բոլոր նյութերը չեն ուղարկել դատախազություն:

Յոլյանը տեղեկացրեց, որ դատախազության հետ տարվող աշխատանքներն առհասարակ սահուն և արդյունավետ կերպով են ընթանում ինչը գոհունակության նշան է. «Իսկ թե մենք կուղարկենք, թե իրենք կպահանջեն, սա արդեն զուտ աշխատանքների կազմակերպման հարց է»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ