24 06 2019

Ռուս-վրացական խնդիրները ՀՀ տնտեսության վրա բացասաբար են անդրադառնալու. Կառլեն Խաչատրյան



«Մեր ցամաքային բեռնափոխադրումը Լարսով է: Ու այդ քաղաքական խնդիրները որոշ տնտեսական ազդեցություն է ունենում և մեր տնտեսության համար բացասաբար է անդրադառնալու՝ ներմուծման տեսանկյունից»,- լրագրողների հետ զրույցում խոսելով Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների և դրանց ՀՀ տնտեսության վրա ազդեցության մասին, ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

Հարցին՝ հնարավոր է Վրաստանից որոշ ապրանքների արգելման դեպքում ՀՀ-ն բացը լրացնի, տնտեսագետը պատասխանեց. «Իրականում ՀՀ տնտեսությունը բավարար մասշտաբայնություն չունի, որ անգամ ստաբիլ ռուսական շուկայի չնչին մասը պարբերաբար մատակարարումներով ապահովել: Կյանքը ցույց տվեց, որ մենք բավարար պոտենցիալ չունի: Կառավարությունը պետք է սրա վրա առաջնային շեշտադրում կատարի: Պետք է որոշակի հնարավորություն ստեղծի, որպեսզի բիզնեսը կարողանա ընդլայնվել, որը արտաքին շուկաներում մեզ մրցունակ կդարձնի»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ