20  06  2019

Կառավարությունը ճգնաժամային վիճակում է, կադրային քաղաքականությունը՝ շատ վատը․ Էդմոն Մարուքյան



«Պետք է ասեմ, որ էքստրաօրդինար քննարկում է, որովհետև մի կողմից գիտենք ինչի մասին է, որտեղ ընդդիմությունը պիտի ասելիք ունենա, մյուս կողմից՝ քվեարկում են մի բյուջեի հաշվետվություն, որին դեմ է քվեարկել ինքը՝ վարչապետը»,- ԱԺ-ում  2018 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասաց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորը նշեց, որ կանգնած են  հետաքրքիր մարտահրավերի առաջ. «Մինչև մոտավորապես հոկտեմբեր-նոյեմբեր ամիսը մենք ամեն կերպ աջակցել ենք այս բյուջեի կատարմանը, հետևաբար չենք կարող դեմ լինել դրա հաշվետվությանը, մյուս կողմից՝ դեմ ենք քվեարկել այդ բյուջեի ընդունմանը, ըստ էության՝ նաև բազմիցս նշել ենք՝ Կառավարությունը ճգնաժամային իրավիճակում է, ըստ էության՝ այդ ժամանակահատվածը մենք, որպես ընդդիմություն, քաղաքական առումով հաշվարկի մեջ չենք ներառում քննադատության ու պրոբլեմի առումով, բայց նաև չենք կարող չխոսել պրոբլեմներից, որովհետև տեսնում ենք՝ մի բան պետք է անել, որ դրանց դեմն առնենք, որ չկրկնվեն»,- ասաց Մարուքյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ