05 06 2019

Երբ կբարձրանան թոշակներն ու աշխատավարձերը. պատգամավորը՝ ֆինանսների նախարարին

Երբ կբարձրանան թոշակներն ու աշխատավարձերը. պատգամավորը՝ ֆինանսների նախարարին

«Եթե ես խորհրդարանում 1-2 տարի աշխատած լինեի, ապա ձեր պատասխաններն այլ կերպ կընկալեի: Բայց մենք արդեն 7-8 տարի լսում ենք, որ հանրապետությունում աշխատավարձերը և թոշակները պետք է բարձրանան, բնակչության սոցիալական խնդիրները պետք է լուծվեն, իսկ ինքը ֆինանսների նախարարը ժամանակին մեզ խնդրեց ցույց տալ այն տեղը, որտեղից այդ ամենի համար կկարողանա միջոցներ գտնել»,- ԱԺ-ում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարելով, որ ակնկալում է կոնկրետ պատասխան և ժամկետներ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից:

Սակայն վերջինս որևէ հստակ պատասխան չտվեց Մելքումյանին և նշեց. «Պարոն Մելքումյան, ժամկետը դուք, մենք միասին պետք է քննարկենք և որոշենք: Տպավորություն է ստեղծվում, որ թոշակը բարձրացնող կամ չբարձրացնող միակ ներկայացուցիչը ես եմ, բոլորս իրար հետ ենք քննարկելու, չենք կարող չհիմնավորված բարձրացում անել որևէ ծախսային ծրագրի, ընթացիկ պարտավորությունների: Եկեք զգացմունքային մասը հարցի տնտեսական բովանդակությունից առանձնացնենք: Մենք չենք կարող պարտավորություն ստանձնել, որը կատարման տեսակետից ռիսկեր է ունենալու»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ