23  05  2019

Կառավարությունն անհատույց տարածք հատկացրեց Հայաստանի ՓՄՁ ազգային կենտրոնին



Կառավարության մայիսի 23-ի նիստում որոշում կայացվեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը հանձնված գույքը` Կոմիտասի պողոտայի N 49/3 հասցեում տեղակայված շենքի 3-րդ հարկը` 410 քմ ընդհանուր մակերեսով տարածքը, 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին:

Նախագիծը առաջարկվել էր ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի կողմից:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ