22  05  2019

Հայաստանում 2018թ․ 300 մլրդ դրամի խաղադրույք է կատարվել

Հայաստանում 2018թ․ 300 մլրդ դրամի խաղադրույք է կատարվել

2018թ. կատարվել է 300 մլրդ դրամի խաղադրույք, մինչդեռ 2010 թվականին՝ 14 մլրդ դրամ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հաղորդել է է ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:

«2018թ կատարվել է 300 մլրդ դրամի խաղադրույք՝ 2010թ 14 մլրդ դրամի փոխարեն: Այսինքն 8 տարում 20 անգամ ավել խաղադրույք է կատարվում՝ օրական մոտ 1 մլրդ դրամի:

Ազգային Ժողովում քննարկվում է բուքմեյքերական գրասենյակների մասնակի փակման տարբերակը, թողնելով օնլայն տարբերակը, որը չի տալու որևէ արդյունք: Այս տեմպերով աճը մի քանի տարի անց ձնագնդիկի պես կլանելու է ամբողջ հանրությանը:

Այս խնդրի լուծումը պետք է լինի հեղափոխական՝ մաքրել երկիրը նման չարիքից: Երրորդ ճանապարհ չկա!!!»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ