16 05 2019

Հայաստանի և Դանիայի միջև կրկնակի հարկումը կբացառվի․ առաջարկ



ՀՀ կառավարությունը մայիսի 16-ին հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև՝ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

Կոնվենցիան ստորագրվել է 2018 թվականի մարտի 14-ին: Կոնվենցիայով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար փոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները և դրույքաչափերը:

Հայաստանը 46 երկրի հետ ունի նմանատիպ համաձայնագրեր, ևս 15-ն ընթացքում են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ