26 04 2019

Ներկրվող ցեմենտը չի կարող ազդել շինարարության ինքնարժեքի վրա․ Տիգրան Խաչատրյան



«Շուկայում 2018 թվականին իրացվել է մոտ 730 հազար տոննա ցեմենտ, որից միայն 180 հազար տոննան է եղել ներմուծված։ Ընդ որում՝ այդ 180 տոննայից 50 տոննան նեմուծվել է որպես հումք, որից հետագայում ստացել են ցեմենտ և 130-ը՝ ներմուծված ցեմենտ։ Այսինքն՝ կարող ենք ասել, որ 2018-ին շուկայի ընդհանուր վաճառքի 600 հազար տոննան տեղում արտադրվածն էր՝ տեղական գնով»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նա հավելեց, որ չափազանցված է տեսակետը, թե ներկրվող ցեմենտը կարող է ազդել Հայաստանում շինարարության ինքնարժեքի վրա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ