17 04 2019

Այս տարվա բյուջեով պետք է հիմնանորոգվի 78 կմ ճանապարհ. Հակոբ Արշակյան



«Համայնքային ճանապարհներով, որոնք վերանորոգվում են, մենք չենք զբաղվում: Զբաղվում ենք միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհներով։ Խնդրում եմ, որ համայնքներն իրար կապող ճանապարհների հարցերով քաղաքացիները դիմեն մարզպետարաններ կամ համայնքապետարաններ»,— ապրիլի 17-ին մամուլի ասուլիսում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

Նախարարը նշեց, որ ապագայում օնլայն ծրագրի միջոցով հնարավոր կլինի տեղեկատվություն ստանալ հիմնանորոգվող ճանապարհի մասին, ինչը հնարավորություն է տալու հիմնանորոգված ճանապարհի քանդվելուց հետո վերահսկել և իմանալ՝ ով է  դրա համար պատասխանատու։ «Այս տարվա բյուջեով պետք է հիմնանորոգվի 78 կմ ճանապարհ։ Հիմնական շեշտը պետք է դնենք Հայաստանը տրանզիտ գոտի դարձնելու վրա՝ դեպի Վրաստան և Իրան։ Այս տարի այս ուղությամբ 15 միլիարդից ավելի ճանապարհաշինության համար գումար ենք հատկացնելու»,—ասաց Արշակյանը։

Նախարարը նաև անդրադարձավ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի ամբողջական կառուցմանը. «Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի հետ կապված՝ տրանշ-3-ում հիմա էլ շինարարական աշխատանքներ են ընթանում, այս տարի նախատեսվում է ավարտել Թալին-Լանջիկ-Լանջիկ-Գյումրի հատվածը»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ