11 04 2019

«Սպայկա»-ի հարցով ՊԵԿ-ը դիլեմայի առաջ է կանգնել



Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձավ «Սպայկա»-ի ճակատագրին։ Ասաց, որ վարչապետն ուղղակի զրույցի ժամանակ ասել է, որ «Սպայկայի» թաքցրած հարկերը կարող են 7 միլիարդից հասնել 14, 24, 30 միլիարդի․ «Վարչապետը թվեր է հնչեցրել, որ հանրությունը իմանա՝ 7 մլրդ-ը 2015 թվականին առնչվող փաստարկ է, բայց կա նաև չուսումնասիրված 2.5 տարվա շրջան, որոնց փաստաթղթերի ձեռքբերման պրոցեսում ենք: Հաշվարկներ կկատարվեն, կասենք: Այդ 7 մլրդ-ը աճելու է, քանի որ 3.5 տարվա փաստաթղթեր դեռ կան ուսումնասիրելու»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ