09 04 2019

Հայաստանում ուղևորահոսքն աճել է 7%-ով

Հայաստանում ուղևորահոսքն աճել է 7%-ով

«Զվարթնոց» օդանավակայանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Ընթացիկ տարվա մարտ ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 199 855 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 7 տոկոսով:

2019թ. մարտին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 7.6 տոկոսով: Եթե 2018թ մարտին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 175 605 ուղևոր, ապա 2019թ մարտի ցուցանիշը կազմում է 188 946 ուղևոր:

2019 թվականի մարտ ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 10 909 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 11 138 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 2.1 տոկոս:

Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 578 575 մարդ, որը 10.2 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 8.3 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ