22 03 2019

Ամերիաբանկը՝ առաջին տեղում

Ամերիաբանկը՝ առաջին տեղում

Ամերիաբանկը 2018թ. արդյունքներով առաջատարն է ՀՀ բանկային համակարգում ֆակտորինգի պորտֆելի ծավալով: Հաշվետու տարում Բանկի պորտֆելը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 59%-ով և տարեվերջին կազմել շուրջ 11 մլրդ ՀՀ դրամ: Ներկայումս ֆակտորիգի պորտֆելն արդեն գերազանցում է 12 մլրդ ՀՀ դրամը:

Ֆակտորինգը, որպես կարճաժամկետ ֆինանսավորման լավագույն գործիք, ակտիվորեն կիրառվում է Ամերիաբանկի կողմից, որի արդյունքում Բանկի ֆակտորինգի պորտֆելը բավականին դիվերսիֆիկացված է: Ֆակտորինգի ծառայությունից օգտվում են տնտեսության ամենատարբեր ոլորտները (էներգետիկա, շինարարություն, առևտուր, հանրային ծառայություններ և այլ ոլորտներ) ներկայացնող հաճախորդներ, որոնց շրջանառու միջոցները համալրելու նպատակով անհրաժեշտ է լինում ստանալ կարճաժամկետ ֆինանսավորում: Որպես ճկուն ֆինանսական գործիք` ֆակտորինգը թույլ է տալիս ոչ միայն արդյունավետ լուծել այս խնդիրները, այլ նաև աշխատել գործընկերների հետ տարաժամկետ վճարման պայմաններով: Ֆակտորինգի շրջանակներում հաճախորդներն իրենց դեբիտորական պարտքի գծով ձևավորված դրամական պահանջի իրավունքը զիջում են Բանկին` փոխարենն անմիջապես ստանալով ֆակտորինգային ֆինանսավորում, որը թույլ է տալիս անխոչընդոտ իրականացնել կազմակերպությունների բնականոն ֆինանսական գործունեությունը:

Նշենք, որ գործարքների գերակշիռ մասը բաժին է ընկնում արտահանման ֆակտորինգին, որի շրջանակներում Ամերիաբանկը սերտորեն համագործակցում է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության հետ, ինչը արտահանողներին հնարավորություն է ընձեռում կառուցելու ֆինանսական տեսանկյունից առավել արդյունավետ և վստահելի հարաբերություններ արտերկրի գործընկերների հետ:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ