18  03  2019

Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են. Տիգրան Ավինյան

Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են. Տիգրան Ավինյան

Գազի գնի շուրջ բանակցությունները ՀՀ կառավարության և «Գազպրոմ Արմենիա» ընկերության միջև շարունակվում են։ Այս մասին մարտի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Պրոցեսը շարունակական է և աշխատատար։ Աշխատանքները շարունակվում են»,- նշեց նա։

Անդրադառնալով Ազատության հրապարակում գտնվող սրճարանների ապամոնտաժմանը փոխվարչապետը նշեց, որ իրենց քաղաքական թիմը միանշանակ աջակցում է ապամոնտաժման գործողություններին. «Դա ընդհանուր թիմային որոշում է: Ես կարծում եմ, որ հասարակության արձագանքը շատ ադեկվատ է»,- նշեց նա։

Ավինյանը շեշտեց, որ այս քաղաքականությունը պետք է շարունակական լինի հատկապես Երևանի կենտրոնում. «Համոզված եմ, որ նման քաղաքականությունը պետք է շարունակական լինի քաղաքապետարանի կողմից, որովհետև խոսքը ՀՀ մայրաքաղաք Երևանի կենտրոնի մասին է»։Նա վստահեցրեց՝ արտոնյալներ այս հարցում չեն լինելու։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ