20 01 2019

ՀՀ գազի փոխանցման բանակցությունները կավարտվեն 2 շաբաթից

ՀՀ գազի փոխանցման բանակցությունները կավարտվեն 2 շաբաթից

Վրաստանի՝ «Գազպրոմի» հետ բանակցությունները՝ ռուսական գազը Հայաստան տարանցելու նոր պայմանների համաձայնագրի շուրջ, կավարտվեն մոտակա երկու շաբաթում։ Այս մասին տեղեկացրել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կոբուլիան, գրում է ТАСС-ը։

«Այժմ «Գազպրոմի» հետ քննարկվում են ռուսական գազը Հայաստան տարանցելու համաձայնագրի նոր պայմանները, մինչ այդ բանակցությունների ավարտը նախորդ գործարքի (ավարտվել է 2018թ. դեկտեմբերի 31-ին) պայմանները մնում են ուժի մեջ»,- ասել է նախարարը։

Նա նշել է, որ «Գազպրոմի» հետ բանակցություններից հետո, որոնք նախատեսվում է ավարտել առաջիկա երկու շաբաթում, դրանց արդյունքների մասին կհայտարարվի»։

Հիշեցնենք, որ Հունվարի 18-ին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ասել էր, որ Վրաստանը չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանից Հայաստան գազը տարանցողի դերից։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ