18 01 2019

Վրաստանը կպահպանի ՌԴ-ից ՀՀ-ին գազի տարանցորդի դերը

Վրաստանը կպահպանի ՌԴ-ից ՀՀ-ին գազի տարանցորդի դերը

Վրաստանը չի պատրաստվում հրաժարվել ՌԴ-ից Հայաստանին գազի մատակարարման տարանցորդի դերից: Այս մասին լրագրողներին տեղեկացրել Է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, գրում է ТАСС-ը։

«Վրաստանը զգալի օգուտ Է ստանում տարանցման գործառույթից, եւ մենք կշարունակենք այն կատարել: Դա համապատասխանում Է մեր երկրի շահերին: Ինչ վերաբերում Է համաձայնագրին, ապա դրա շուրջ «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները կսկսվեն այն ժամանակ, երբ կորոշվի կոնկրետ ամսաթիվը և կնշանակվի հանդիպումը»,-ասել Է Բախտաձեն:

Նա նշել Է, որ առայժմ նման բանակցույուններ նշանակված չեն, «իսկ եթե պարտավորագրում հայտնվի ինչ-որ նոր բան, հասարակայնությանը կտեղեկացվի Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության կողմից»:

Բախտաձեն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ օրերս տեղի ունեցած հանդիպմանը՝ նշելով, որ այն ընկերական բնույթ է կրել, քննարկվել է Վրաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանատության ծավալի ընդլայնման հարցը։

«Մենք Հայաստանի հետ ընկերական հարաբերություններ ունենք։ Ձեզ հայտնի է, որ մի քանի օր առաջ խորհրդարանը երկրորդ անգամ հաստատել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում։ Դա ընկերական հանդիպում էր, որին մենք քննարկեցինք տարբեր հարցեր, այդ թվում և այն, թե ինչպես կարելի է մեծացնել երկու երկրների միջև առևտուրը»,- ասել է Բախտաձեն։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ