24 12 2018

Տարվա տնտեսական հաջողություններից մեկը նոր տոնածառն էր. Բոստանջյան․ News.am

Տարվա տնտեսական հաջողություններից մեկը նոր տոնածառն էր. Բոստանջյան․ News.am

Տնտեսական քաղաքականության մեջ իներցիոն տեմպով ամեն ինչ շարունակվել է, կառավարության  տնտեսական քաղաքականությունը մենք նոր պետք է տեսնենք․ այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը։

«Այս կարճ ժամանակահատվածում մեզ մոտ եղան ընտրություններ, քաղաքական խառը իրավիճակներ, հնարավոր էլ չէր հասնել որեւէ ցանկալի արդյունքի, բնականաբար իներցիոն տեմպով շարունակվել է այն, ինչ եղել է, եւ այդ պարագայում մենք նոր պետք է տեսնենք, թե նոր կառավարության տնտեսական քաղաքականությունը արդյունավետ է, թե արդյունավետ չէ, ենթադրում է զարգացում, թե չի ենթադրում։ Հիմա բազմաթիվ մասնագետներ, վերլուծաբաններ ասում են, որ խոշոր առումով տնտեսական զարգացման տեսլական դեռեւս ձեւավորված չէ, թե գաղափարախոսության տեսանկյունից, թե տնտեսական հեղափոխության տեսանկյունից, թե կադրային ապահովվածության տեսանկյունից դեռեւս ոչ շատ հասկանալի դրության մեջ ենք, որի պարագայում միակ բանը Նոր տարին դիմավորելն է, եւ տնտեսական հաջողություններից մեկը Երեւանի նոր տոնածառն էր․ շատ լավ տոնածառ էր, ժողովուրդը ոգեշնչվեց դրանից»,–ասաց տնտեսագետը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք News.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ