30 11 2018

ՀՀ նախագահն ու երկրի տնտեսությունը. 168.am

ՀՀ նախագահն ու երկրի տնտեսությունը. 168.am

Լրատվամիջոցներում տնտեսական տեղեկատվություն համարյա չկա: Արդեն մի քանի օր է, դրանք չեն թարմացվում: Միակ տնտեսական լուրն այն է, որ ՀՀ նախագահը Գերմանիայում հանդիպել է տեղի «մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների հետ, որոնք գործունեություն են ծավալում Հայաստանում, կամ հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ»: ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած այս լուրը բավական լուրջ հեղինակություն ունեցող ընկերությունների ցանկ է հրապարակել, որոնց ղեկավարի հետ հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանը: Այս մասին գրում է 168․am-ը։

Նախագահի արտասահմանյան ուղևորությունների տնտեսական «անհասկանալի» բաղադրիչը ես նկատել էի մի քանի ամիս առաջ: Բոլորս էլ գիտենք, որ նոր օրենսդրությամբ ՀՀ նախագահի պաշտոնն արարողակարգային «երևույթ» է: Բայց երբ սեպտեմբեր ամսին նկատեցի, որ Ֆրանսիա այցելած նախագահը հանդիպել է ՀՀ-ից հեռացած «Օրանժ» ընկերության գլխավոր տնօրենի հետ, որոշեցի առանձնացնել մեր նախագահի արտասահմանյան տնտեսական ոլորտի հանդիպումների տեղեկատվությունը: Դրանք, իհարկե, կարելի է հասկանալ միայն մանրակրկիտ վերլուծության արդյունքում: Որովհետև պաշտոնական հաղորդագրությունները, որպես կանոն, մանրամասներ (եթե խուսափենք «բովանդակություն» բառից) չպարունակող հայտարարություններ են։

Դժվար է հավատալը, որ երկրի նախագահի պաշտոնական այցերի ընթացքում զուտ «տնտեսական» հանդիպումները պարզ մարդկային քմահաճության արդյունք են: Մինչդեռ մեր նախագահի արտասահմանյան հանդիպումներում տնտեսական բաղադրիչն իսկապես նկատելի է: Այս նոյեմբերին ՀՀ նախագահը երեք այց է կատարել:

Նախ` պարոն Սարգսյանն այցելել է Փարիզ (նոյեմբերի 12-13-ը): Այցի մասին նշվում է, որ մասնակցել է ամենամյա մտքերի գագաթաժողովին, ուր «քննարկվում են համաշխարհային տնտեսության զարգացման միտումներին, ներդրումային հնարավորություններին վերաբերող հարցեր»: Այնուհետև նախագահը հանդիպել է ռազմաարդյունաբերական ոլորտի հեղինակավոր ձեռնարկությունների, ապա՝ ավիատիեզերական ոլորտի առաջատար մեկ ընկերության ղեկավարների հետ: Չորրորդ հանդիպումն առցանց կրթական հարթակի ղեկավարության հետ է, ապա՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի պաշտոնատարների: Նախագահ Արմեն Սարգսյանի հաջորդ այցն Իտալիա էր (նոյեմբերի 14-17-ը): Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ նախագահն այստեղ հինգ հանդիպում է ունեցել: 

Նախագահի տնտեսակնա բնույթի հանդիպումներին անդրադառնալը, վերլուծելն ու հասկանալը կարևոր են: Ոչ միայն այն պատճառով, որ երկրի քաղաքական ու տնտեսական ղեկավարությունը դեպքերի բերումով մինչև ականջները խրված են ու դուրս չեն գալիս ներքին` քաղաքական ու քաղաքականամերձ խնդիրների ճահճից:

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ