22 11 2018

Արցախում արդեն բյուջեի եկամուտները ծախսերից շատ են

Արցախում արդեն բյուջեի եկամուտները ծախսերից շատ են

Նոյեմբերի 22-ին Ազգային ժողովում մեկնարկել են «Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի քննարկումները՝ համաձայն նախապես հաստատված  ժամկետացանկի:

ԱՀ Կառավարության լիազոր ներկայացուցիչ՝ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ գալիք տարվա բյուջեն կազմելիս առաջնորդվել են Հանրապետության նախագահի 2017-2020թ-ի ծրագրային դրույթներից: Նախարարի խոսքով՝ 2019թ-ին համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կանխատեսվում է 333,2 մլրդ դրամ՝ ապահովելով շուրջ 8% իրական աճ: Գնաճը կկազմի շուրջ 4%: Գալիք տարվա պետական բյուջեի եկամուտները կկազմեն 112 մլրդ 340, 9 մլն դրամ, ծախսերը՝ 110 մլրդ 987,7 մլն դրամ, որն ավել է ընթացիկ տարվա ցուցանիշից 4,2%-ով:  Բյուջեով նախատեսվող հավելուրդը (պրոֆիցիտ) կկազմի 1մլրդ 353,3 մլն դրամ, որը կուղղվի նախկինում  ներգրաված փոխառու միջոցների մարմանը:

Նոյեմբերի 23-ից ԱԺ-ում նախատեսվում են 2019թ.-ի բյուջեի նախագծի քննարկումները Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի ու գլխադասային մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ