22 11 2018

Զինծառայողների տան վարձը փոխհատուցելու փոխարեն հիփոթեքային վարկ ձևակերպել. Փաշինյանի առաջարկը

Զինծառայողների տան վարձը փոխհատուցելու փոխարեն հիփոթեքային վարկ ձևակերպել. Փաշինյանի առաջարկը

Կառավարությունը նոյեմբերի 22-ի նիստում հաստատեց պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը:

Հարցը ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ հավելելով, որ ավելացվել են նաեւ փոխհատուցման չափերը: Նա նշեց, որ ՊՆ-ն իր միջոցների հաշվին մոտ 1/3-ի չափով ավելացրել է այդ գումարները: Մասնավորապես, նախկինում այն եղել է մոտ 2 մլրդ 207 մլն դրամ, նախատեսվում է 915 մլն դրամի ավելացում եւ ընդհանուր գումարը հասնելու է 3 մլրդ 222 մլն դրամի:

Նշենք, որ ըստ այս նախագծի, զինծառայողին վարձակալության համար կհատկացվի ոչ ավելի քան, Երեւանում՝ մինչեւ 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 65000 դրամ, իսկ 4 եւ ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 85000 դրամ, այլ քաղաքներում՝ մինչեւ 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 38000 դրամ, իսկ 4 եւ ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 50000 դրամ, իսկ այլ բնակավայրերում՝ մինչեւ 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 20000 դրամ, իսկ 4 եւ ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 25000 դրամ:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե չկա՞ մեխանիզմ, որ ոչ թե տան վարձի գումարը տրամադրվի, այլ հիփոթեքային վարկ ձեւակերպվի եւ այդ գումարն ուղղվի վարկը փակելուն:

Փաշինյանը հանձնարարեց հարցը քննարկել ԿԲ-ի հետ:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ