19 11 2018

Սա է, որ մտահոգիչ է. Ատոմ Ջանջուղազյան․ 168․am

Սա է, որ մտահոգիչ է. Ատոմ Ջանջուղազյան․ 168․am

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է սահմանափակել արտաբյուջետային հաշիվների գոյությունը. օրենսդրական նախաձեռնությունն արդեն գործադիրում է: Այսինքն՝ արտաբյուջետային միջոցներն այսուհետ կներառվեն պետական բյուջեում: 2019թ. համար կառավարությունն արտաբյուջետային միջոցների չափը սահմանել է մոտ 28 մլրդ դրամ:

Թե ո՞վ է արտաբյուջեների վերացման գաղափարի հեղինակը, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը 168.am-ի հետ զրույցում չբացահայտեց: Նա նշեց, որ թե՛ նախկինում, թե՛ հիմա արտաբյուջեների գոյությունն ինքը ռիսկային չի համարում:

«Այստեղ ռիսկայնության հարց չի: Այն, ըստ էության, սովորական բյուջետային ընթացակարգով իրականացվող գործառնություն է: 1 տրլն 642 մլրդ դրամի մեջ 28 մլրդ դրամի մասին է խոսքը: Նույնիսկ, եթե տեսականորեն այդ 28 մլրդ-ը համարենք 100% ռիսկային, միևնույն է, դա ամբողջի մեջ ռիսկային չի»,- ասաց Ա.Ջանջուղազյանը:

Խնդիրներից մեկը, նախարարի պաշտոնակատարի կարծիքով, այն է, որ ծախսը կապված է եկամտի հետ, այսինքն՝ եկամտից է կախված՝ ծախսը կարվի՞, թե՞ ոչ, և ճանապարհային ոստիկանի արձանագրած խախտման արդյունքում գանձված գումարից կախված՝ ծախս է արվում նույն ոստիկանության ծրագրերի համար:

«Սա է, որ մտահոգիչ է: Հիմա առաջարկվում է, որ պետական բյուջեի եկամուտները գան՝ որպես պետական բյուջեի եկամուտներ, իսկ ծախսերը քննարկվեն՝ առաջնահերթությունից ելնելով: Այսինքն՝ եթե ոստիկանությանն անհրաժեշտ է, այդ գումարն էլի տրվում է ոստիկանությանը, անհրաժեշտ է ՊԵԿ-ին, էլի տրվում է, բայց ոչ նրա համար, որ ՊԵԿ-ը ստիպված լինի գնալ խախտում արձանագրել, որովհետև իր պարգևատրումը կախված է դրանից: Նույնը՝ ճանապարհային ոստիկանության դեպքում: Ինչո՞ւ է այն ընկալումը միայն աշխատում, որ ինքը միայն խախտման համար պետք է պարգևատրվի:

Միգուցե հակառա՞կը՝ կանխարգելման համար պետք է պարգևատրվի: Սա է տարբերությունը, որ բերում է նրան, որ մեր ընկալմամբ՝ այս լուծումը ճիշտ է: Եվ եթե որևէ ժամանակ որևէ որոշում ընդունվել է, հիմա մենք չպետք է հետադարձ հայացքով նայենք դրան ու ասենք, որ շատ սխալ է, որովհետև ճիշտ ու սխալի գնահատականը տալու համար պետք է այդ ժամանակը մոդելավորես, սիմուլյացիա անես ու տեսնես, որ հիմա լիներ, էլի այդ որոշումը կընդունվե՞ր, թե՞ ոչ: Բայց դա չի նշանակում, որ ես հիմա ասում եմ, որ որևէ որոշում չէր կարող սխալ լինել»,- ասաց Ա.Ջանջուղազյանը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ