14 11 2018

«Տնտեսությունն այնպիսի վիճակում է, որ ստիպված պետք է հարկերը քերեն»․ 168․am

«Տնտեսությունն այնպիսի վիճակում է, որ ստիպված պետք է հարկերը քերեն»․ 168․am

ՊԵԿ-ի կողմից արված ID քարտերը (հանրային ծառայությունների համարանիշ) կուտակային դարձնելու առաջարկը  քայլ է դեպի ստվերի բացահայտումը: Այս փուլում այն կարող  է որոշակի արդյունքներ տալ, բայց միայն այդ բաղադրիչով հույս ունենալ, որ զանգվածաբար թե՛ վաճառողները, թե՛ գնորդները դուրս կգան ստվերից, կտրոններ կպահանջեն ու կստանան, հնարավոր չէ:

Վերջիվերջո, այդ երեք տոկոսը, որ կուտակվելու է, մարդիկ համադրելու են այլընտրանքային հնարավորությունների հետ. մեկը հարկումն է, մյուսը՝ գնաճը: Ենթադրենք՝ ձեր քարտին կուտակվում է իքս գումար և 3 տոկոսը հետ եք ստանալու, բայց գնաճը 5-7 տոկոս է, դա պարզապես մաքրում է իրական էֆեկտը: Լինում է 3 տոկոս՝ գումարած գնաճ. սա պետք է հաշվի առնել, որի դեպքում, կարծում եմ՝ բաղադրիչն ավելի արդյունավետ կաշխատի, բայց այսպես չեմ կարծում. կապրենք, կտեսնենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

Նրա խոսքով՝ այսօր մեր երկրի տնտեսությունն այնպիսի վիճակում է, որ ստիպված պետք է հարկերը քերեն:

«491 միլիոն դոլարի վարկային պարտավորությունը պետք է մարել: 2020 թվականն էլ ավելի սարսափելի գումարներ է պահանջելու մեր արտաքին պարտքի սպասարկման համար: Եթե այսպես շարունակվի՝ կգա ժամանակ, որ նույնիսկ չենք կարողանա վճարել ուսուցիչների ու մյուս պետական ծառայողների աշխատավարձերը: Ուրեմն, ինստիտուցիոնալ կոշտ ռեֆորմացիա պետք է իրականացվի»,- նշեց տնտեսագետը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ