09 11 2018

Վիճակագիրները մեզ խնայում են, բացասական թվերը «փուլառփուլ» են տալիս. Բաբկեն Թունյան

Վիճակագիրները մեզ խնայում են, բացասական թվերը «փուլառփուլ» են տալիս. Բաբկեն Թունյան

Տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը անդրադարձել է տնտեսական ցուցանիշներին: Նա իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես, գրել է.

«Էն որ նեղվում էինք, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ կտրուկ նվազել էր՝ մինչև 0.2%: Հիմա պարզվում է՝ կարող էինք ավելի շատ նեղվել: Վիճակագրական կոմիտեն ճշգրտել է ցուցանիշը. 0.2% աճի փոխարեն սեպտեմբերին եղել է -0.1% նվազում։ Վիճակագիրները մեզ խնայում են, բացասական թվերը «փուլառփուլ» են տալիս:

Ի դեպ, վերջին անգամ ամսական կտրվածքով բացասական ցուցանիշ 2016թ. դեկտեմբերին էր եղել։

Սա զուտ ի գիտություն, որովհետև 0.2%-ի մասին շատ խոսվեց, բայց էս -0.1%-ը քչերը նկատեցին։

Սպասենք հոկտեմբերի թվերին (ամսի 20-ին կհրապարակվի)»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ