09  11  2018

Որքանո՞վ են ամուր «Բյուջե 2019»-ի հիմքերը․ 168.am

Որքանո՞վ են ամուր «Բյուջե 2019»-ի հիմքերը․ 168.am

Ազգային ժողովում բուռն թափով շարունակում են ընթանալ «2019թ. պետական բյուջեի» մասին օրենքի նախագծի քննարկումները: Չնայած Ազգային ժողովի փաստացի լուծարված լինելու հանգամանքին, այնուհանդերձ այն շարունակում է իր պարտականությունների իրականացումը, մինչև նոր խորհրդարանի ձևավորումը: Եթե առաջիկայում սպասվելիք նախընտրական քարոզարշավը չխաթարի ԱԺ նիստերի բնականոն ընթացքը, ապա լիագումար նիստը կկարողանա հաստատել 2019թ. բյուջեն՝ այդպիսով զերծ պահելով տնտեսական իրավիճակը քաղաքական ցնցումներից: Այս մասին գրում է 168․am-ը։

Շուրջ 2 ամիս տևած քննարկումների այս ժամանակահատվածը ոչ միայն քաղաքական իրավիճակ է փոխել, այլև զգալի փոփոխությունների է ենթարկվել նաև երկրի տնտեսական պատկերը: Մասնավորապես, երբ սկսվել էր բյուջի կազմման ամփոփիչ փուլը, տնտեսական ցուցանիշները բավականին խոստումնալից էին: Մասնավորապես, առկա էր հունիս-հուլիս ամիսների տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշ: Պետական բյուջեի նախագծով հրապարակվեց 6.5% տնտեսական աճի ցուցանիշ, որն այն ժամանակ մեր կողմից բնորոշվեց՝ որպես զգուշավոր:

Հետագա 2 ամիսների զարգացումները ցույց տվեցին, որ այն ոչ միայն զգուշավոր է, այլև կանխատեսվող 6.5% ցուցանիշը կարող է նաև չիրականանալ: Իհարկե, կանխատեսումներ կատարելն «անշնորհակալ գործ է», սակայն, երբ խոսքը գնում է սպասվող այն տնտեսական զարգացումների մասին, որոնք պետական բյուջեի կազմման հիմքն են հանդիսանում, ապա անհրաժեշտ է հասկանալ, թե որքանո՞վ են իրատեսական կանխատեսվող սպասելիքները, և հետևաբար՝ որքանո՞վ են ամուր «Բյուջե 2019»-ի հիմքերը:

2019թ. պետական բյուջեով նախատեսված տնտեսական զարգացումներն ամենայն հավանականությամբ չեն իրականանա, և տնտեսական աճի ցուցանիշը կանխատեսված 6.5 տոկոսից ցածր կլինի: Սակայն միանշանակ պետք է փաստենք, որ բյուջեի նախագիծը կազմվել է տնտեսական այլ իրավիճակի պայմաններում, և այն նախագծած մասնագետներն այս զարգացումները չէին կարող կանխատեսել և ներառել իրենց հաշվարկներում:

Սակայն խնդիրն այն է, որ այս ցուցանիշները նաև հիմք են հանդիսացել բյուջեի մնացած ցուցանիշները հաշվարկելու համար, և դրանց փաստացի շեղումը կանխատեսելի մակարդակից խարխլում է հիմքերը և հետագայում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել նաև մնացած ցուցանիշների կատարման համար:

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ