06 11 2018

ՊԵԿ-ը մտադիր է նույնականացման քարտերը դարձնել կուտակային

ՊԵԿ-ը մտադիր է նույնականացման քարտերը դարձնել կուտակային

Հանրային ծառայությունների համարանիշ կամ նույնականացման ID քարտ ունեցող 18-65 տարեկան բոլոր անձանց համար տրվելու է հայտարարագիր, նրանք բոլորը դառնալու են հարկ վճարողներ. այս մասին կառավարության հրապարակած տեսանյութում ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ ՊԵԿ-ը մտադիր է նույնականացման քարտերը դարձնել կուտակային: «Մենք բոլորին կբաժանենք ID քարտը «կարդալու» սարքավորում, այսինքն՝ հաշվիչ դրամարկղային մեքենան կնույնականացնի գնորդին, ու երբ դուք կգնաք օրվա հացը առնելու, դա ՊԵԿ-ում դա կգրանցվի որպես գնված արժեք։ Տարվա ընթացքում ինչքան որ գնումներ կատարենք, դրա համար առաջին տարում 1, երկրորդ տարում՝ 2, երրորդ տարում ամբողջ տարվա առևտրի 3 տոկոսը կվերադարձնենք քաղաքացուն»,-ասել է Անանյանը։

Այսպիսով, ըստ ՊԵԿ նախագահի՝ յուրաքանչյուր քաղաքացի դառնալու է հարկ վճարող: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ