30 10 2018

Արժույթի միջազգային հիմնադրամը ՀՀ վերաբերյալ կանխատեսումները բարելավել է

Արժույթի միջազգային հիմնադրամը ՀՀ վերաբերյալ կանխատեսումները բարելավել է

Հայաստանի վերաբերյալ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումները նշանակալիորեն բարելավվել են նախորդ զեկույցների համեմատությամբ։

Այսպես, ԱՄՀ-ի «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» զեկույցում իրական համախառն ներքին արդյունքի աճը 2018 թ.-ի համար նախորդ կանխատեսմամբ 3.6 % էր, այժմ 6 % է: 2019 թ.-ի 3.4 % աճի փոխարեն ԱՄՀ-ն այժմ Հայաստանի համար կանխատեսում է 4.5 % աճ:

Հիշեցնենք, որ Հայաստանը վերաբերյալ կանխատեսումները բարելավել էր նաև Համաշխարհային բանկը։ Համաշխարհային բանկի «Հայաստանի մակրոտնտեսական զարգացումը» զեկույցում 2018 թ.-ի իրական ՀՆԱ-ի աճը 5.3 % է՝ նախկին 4.1 %- ի փոխարեն: 2019 թ.-ի համար ՀԲ-ն նախորդ 4 %-ի փոխարեն կանխատեսում է 4.3 % իրական ՀՆԱ-ի աճը:

Համաշխարհային տնտեսական համաժողովի (WEF) կողմից հրապարակված Համաշխարհային մրցունակության 2018 թ.-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանն աշխարհի 140 երկրների շարքում զբաղեցրել է 70-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ իր դիրքը բարելավելով 2 կետով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ