18 10 2018

«Երևանի ՋԷԿ-ի» պարտքը «Գազպրոմ Արմենիային» 15 մլրդ դրամ է. Գարեգին Բաղրամյան. Tert.am

«Երևանի ՋԷԿ-ի» պարտքը «Գազպրոմ Արմենիային» 15 մլրդ դրամ է. Գարեգին Բաղրամյան. Tert.am

Ներկայումս Երևանի ՋԷԿ-ի պարտքը «Գազպրոմ Արմենիային» կազմում է 15 մլրդ դրամ, բայց այս պահին ակտիվ բանակցություններ են ընթանում, և շատ հնարավոր է՝ մոտ ժամանակներում այդ պարտքի հարցը լուծվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

«Երևան ՋԷԿ»-ին պատկանող որոշակի պետական միջոցներ կան, օրինակ՝ բարեգործական ծրագրերով իրականացված գազատարներ, որոնք «Գազպրոմին» փոխանցվել են անհատույց օգտագործման, դրանց վաճառքը կձևակերպվի, և պարտքի մարում կլինի»,- հայտնեց նա: Գ. Բաղրամյանը նաև հայտնեց, որ վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը քննարկում է և՛ սահմանի վրա գազի գնի, և՛ ներքին սակագնի ձևավորման հարցերը: Անդրադառնալով Մեծամորի ատոմակայանի անվտանգության և փակման հարցերին, նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ատոմակայանի աշխատանքը կարող է դադարեցվել միայն այն ժամանակ, երբ կլինեն համարժեք հզորություններ.

«Չի բացառվում, որ համարժեք հզորությունը լինելու է նաև նոր ատոմակայանի կառուցումը»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ