10  10  2018

ՌԴ-ն մինչև տարեվերջ ՀՀ-ին գազ կմատակարարի 150 դոլարով

ՌԴ-ն մինչև տարեվերջ ՀՀ-ին գազ կմատակարարի 150 դոլարով

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 10-ի իր նիստում հաստատել է 2018  թվականի օգոստոսի 2-ին Մոսկվայում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծը: Այն կուղարկվի ՀՀ նախագահի հաստատմանը:

Ըստ նախագծի՝ բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2018 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կլինի 150  դոլար՝ հազար խմ-ի համար:

«Սույն Արձանագրության ստորագրումը կնպաստի երկու երկրների միջեւ փոխշահավետ համագործակցության, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար ակտիվության բարձրացման շարունակմանը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ