09  10  2018

ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկան կարող է սկսել գործել արդեն իսկ 2023թ-ից

ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկան կարող է սկսել գործել արդեն իսկ 2023թ-ից

Եվրասիական տնտեսական միությունում գազի ընդհանուր շուկայի ստեղծման գործընթացը կարող է արագացվել և լիարժեք գործել արդեն 2023թ.-ից, այլ ոչ 2025 թվականից, ինչպես նախատեսված է պայմանավորվածություններով։ Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի վարչության տնօրեն Լեոնիդ Շենեցը՝ ելույթ ունենալով Բելառուսական էներգետիկ և բնապահպանական համաժողովին, գրում է ТАСС-ը։

«ԵԱՏՄ անդամ պետությունների բարի կամքի դրսևորման դեպքում գազի շուկան կարող է սկսել գործել ոչ թե 2025թ., այլ 2023թ. հունվարի 1-ից: Սակայն դրա համար անհրաժեշտ է պայմանագիր կնքել, մշակել ակտեր և ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի շուկան գործի»,-ասել է պաշտոնյան՝ մանրամասնելով, որ գազի ընդհանուր շուկայի ստեղծման պայմանագրի նախագիծը պետք է պատրաստ լինի 2021թ.-ին, իսկ ստորագրումը նախատեսված է 2022թ.:

Ապագա ընդհանուր շուկայում գազի գնի ձևավորմանը համար որպես ցուցիչ է ծառայելու բորսային առևտուրը։ Պաշտոնյայի խոսքով՝ ԵԱՏՄ մասնակիցներն ընդհանուր շուկայի ստեղծման գործընթացում որոշ վիճելի հարցեր են լուծել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ